Կայացել է խորհրդակցություն՝ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերի շուրջ


Կայացել է խորհրդակցություն՝ Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերի շուրջ

  • 24-01-2014 18:16:38   |   |  Տնտեսություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Մարտակերտ-Վարդենիս մայրուղու կառուցման հարցերին:
Համապատասխան զեկույցներով հանդես են եկել <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի,  շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:
Երկրի ղեկավարն ընդգծել է, որ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող այս շնչերակի շինարարական աշխատանքները պետք է ընթանան բարձր մակարդակով՝ ապահովելով անհրաժեշտ որակը եւ նախանշված ժամկետները:
Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play