ԱՐՄԵՆԱԼ գործարանը գերազանցեց տարեկան 27 հազար տոննա արտադրանքի ցուցանիշը


ԱՐՄԵՆԱԼ գործարանը գերազանցեց տարեկան 27 հազար տոննա արտադրանքի ցուցանիշը

  • 18-02-2014 13:55:29   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը (մտնում է ալյումինի աշխարհում խոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ ընկերության  կազմի մեջ) թողարկեց 27 719 տոննա արտադրանք, որը 5,5% ավելի է, քան 2012 թ. (26 264 տ): 
 
Սպառողներին առաքվել է 27 609 տոննա ալյումինի փայլաթիթեղ (աճը` 4,9%): Ձեռնարկությունը բեռնել է ավելի քան 1600 արտահանման պատվերներ գրեթե 20 երկրներ: Հաշվետու տարվա արդյունքներով մեկ աշխատողին բաժին ընկնող արտադրանքն աճել է 6,2%, պատրաստի արտադրանքի թողարկման գործակիցը` 6,8%, իսկ արտաքին խոտանը նվազել է 2 անգամ:
 
Ինչպես վկայում է Հայաստանի խոշորագույն ընկերությունների հաշվետվությունների վերլուծությունը, որը կատարվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից, ԱՐՄԵՆԱԼ-ը կայուն դասվում է առավել բարեխիղճ հարկատուների և արդյունավետ արտահանողների թվին: 2013 թ. գործարանը պետբյուջե մուծել է 1,8 մլրդ դրամ` հարկային մուծումներն ավելացնելով գրեթե 10%: 
 
Արտադրական ցուցանիշների աճն ուղեկցվում է աշխատավարձի աճով: Ներկայումս ԱՐՄԵՆԱԼ-ում աշխատում է շուրջ 700 մարդ, որոնց ամսական միջին աշխատավարձը 2013 թ. կազմում էր 335 հազար դրամից ավելի, ինչը 2,2 անգամ  գերազանցում է հայաստանյան միջին աշխատավարձը: 
 
 
 
                                                                                                                           
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play