Ճշտենք ապագա մարդու իրավունքները


Ճշտենք ապագա մարդու իրավունքները

  • 25-02-2014 15:48:09   | Հայաստան  |  Վերլուծություն

 
Կես դար առաջ լույս տեսած <<Գործարար Ամերիկա>> գրքից տեղեկացանք, որ մեր <<Բոլորը մեկի համար, մեկը՝ բոլորի>> սկզբունքին ամերիկացիները հակադրում են <<Բոլորը մեկի համար, Աստված՝ բոլորի համար>>-ը:
 
Այդ սառը պատերազմի և սպառազինությունների մրցավազքի տարիների սկզբունքներին սոցիալիզմի համակարգը չդիմացավ, փլուզվեց և առաջացան անկախ երկրներ, աշխարհի բաժանման նոր գծեր, նոր տնտեսական ու քաղաքական համակարգեր:
 
Մյուս կողմից ԽՍՀՄ-ԱՄՆ նախկին երկբևեռ աշխարհը դարձավ բազմաբևեռ՝ ի դեմս Եվրոմիության, Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Չինաստանի և մյուսների: Եթե ընդունենք, որ սկսված Գլոբալիզացիայի (համաշխարհացման) արդյունքում կարող է ստեղծվել համաշխարհային կառավարություն, ապա առավել ևս հասարակական պահանջ է առաջանում օրինաստեղծ կազմակերպություններին առաջարկել, իսկ եթե հնարավոր է, օրենքի ուժով ստիպել հրաժարվելու առկա այն սխալ սկզբունքից, ըստ որի անհատի իրավունքները գերակշռող են համարվում հասարակության իրավունքներից:
 
ներկայումս գործող սկզբունքը, որով նախատեսվում է անհատի իրավունքների գերակայությունը՝ հասարակության իրավունքների համեմատությամբ, պատճառ է դարձել բազմաթիվ երկրներում ընդունելու հակաիրավական օրենքներ, ինչպես նաև չընդունելու հասարակական մեծ պահանջարկ ունեցող օրենքներ, օրինակ,
- հոգեկան խանգարումով մեկը կարող է մի քանի մարդ անպատիժ սպանել,
- ի՞նչ է նշանակում, 12-ակի հանցագործ: Մեր կարծիքով, մարդը կարող է առաջին անգամ հանցագործությունը կատարել չիմացության արդյունքում, երկրորդ անգամ՝ պատահաբար կամ ուրիշի ազդեցությամբ, իսկ երրորդ անգամից պետք է վերջնական, ցմահ մեկուսացնել հասարակությունից:
- վաղուց ժամանակն է նաև վերանայել հանցագործություն կատարած պատանիներին պատասխանատվության ենթարկելու հետ կապված տարիքային եւ այլ պայմանները:
 
- Պետք է վերանայել նաեւ դատավորների ցմահ պաշտոնավարման սկզբունքը եւ այլն:
 
Ինչևէ, գիտակցելով, թե ինչ վտանգավոր գործընթացներով է ուղեկցվելու գլոբալիզացիան, այնուամենայնիվ, սրտանց ցանկանում ենք, իսկ հայերիս անունից կասեի՝ երազում ենք արդարացի, սոցիալական, իրավական ու ժողովրդավարական համաշխարհային կառավարություն:
 
<<ԿԱՐԾԻՔ ՀԱՅՈՒԹՅԱՆ>> ՀԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՄՎԵԼ ՔՈՉԱՐՅԱՆ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play