Մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնների հետ կապված դպրոցներում ապօրինի դրամահավաքը պետք է կանխել. Արմեն Աշոտյան


Մարտի 8-ի և ապրիլի 7-ի տոնների հետ կապված դպրոցներում ապօրինի դրամահավաքը պետք է կանխել. Արմեն Աշոտյան

  • 28-02-2014 21:00:25   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական նամակով դիմել է ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին և առաջարկել նրանց քայլեր ձեռնարկել դպրոցներում մարտի 8-ի և ապրիլի 7-ի առաջիկա տոնական միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու ուղղությամբ: Նամակում մասնավորապես նշվում է. "Ուսումնական հաստատության հեղինակությունը բարձր պահելու նպատակով,  Մարտի 8-ի և Ապրիլի 7-ի տոնական միջոցառումները կազմակերպելիս, ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` � �րամահավաքության ցանկացած դրսևորում բացառելու համար":
Նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել է ԿԳՆ հանրակրթության վարչությանը հանձնարարականի մասին տեղեկացնել ուսումնական բոլոր հաստատություններին:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play