Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան.< Ժամանակն է, որ մոռացված մեր ավանդություններն ու սովորությունները վերականգնվեն>


Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան.< Ժամանակն է, որ մոռացված մեր ավանդություններն ու սովորությունները վերականգնվեն>

  • 02-03-2014 23:31:48   | Հայաստան  |  Մշակույթ



Արարատյան Հայրապետական թեմը, Գերաշնորհ Տ. Նավասարդ Արքեպիսկոպոսի առաջնորդությամբ, մեծ շուքով, սիրով, խանդավառությամբ մարտի 2-ին , տոնեց մեր ազգային տոներից մեկը՝ Բուն Բարեկենդանը  դա հին հայկական կառնավալն է: Երևանի հյուսիսային պողոտայում տեղի ունեցավ նմանը չունեցող <<Ֆլեշմոբ>> : 
ԱՀԹ եկեղեցասեր երիտասարդաց միությունների համակարգող և առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու Արարատ ԵՄ հոգևոր հովիվ Տեր Պետրոս (ավազանի անունը՝ Բորիս) ավագ քահանա Մալյանը NT.am- ի հետ զրույցում նշեց, որ նման  մեծ միջոցառում  Հայաստանում տեղի է ունենում առաջին անգամ. <Բարեկենդանն իր մեջ ունի հոգեւոր խորհուրդ : Ուրախությամբ պետք է նշեմ ,որ թե Հայաստանում , եւ թե Երեւանում Բարեկենդանի նման տոնախմբություն , մեծ մասշտաբով նշվում է առաջին անգամ : Ժամանակին,  խորհրդային կարգերի հաստատումով, շատ սովորություններ , մեր ազգային շատ գեղեցիկ ավանդություններ մոռացվեցին եւ ժամանակն է, որ մոռացված մեր ավանդություններն ու սովորությունները վերականգնվեն: Արարատյան հայրապետական  թեմի առաջնորդական  փոխանորդ  գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի  տնօրինությամբ եւ օրհնությամբ Արարատյան հայրապետական  թեմի եկեղեցասեր երիտասարդները կազմակերպեցին այս միջոցառումը : Պետք է հավելեմ, որ սա իր էությամբ բացառիկ միջոցառում է, որը սկսվեց հյուսիային պողոտայից: Այնտեղ տեղի ունեցավ  ֆլաշ մոբ, որից հետո   միջոցառմումը շարունակվեց   «10-10»  ձիարշավարանում: Մեկ տեղում միանգամից հավաքվել էին հայկական մշակույթին բնորոշ բազում սովորույթներ: Լարախաղաց` իր ծաղրածուի ու զուռնա-դհոլի երաժշտության հետ, հայկական խաղեր` աքլորակռիվ, լախտի, քաշոցի, ձիով կոխ: Թեմի երիտասարդներին էին միացել «Հայկական ազգային խաղեր» ՀԿ-ի երիտասարդներն ու Պարենք հայերեն նախաձեռնությունը : Քաջ Նազարի ու Ուստիանի կռիվը բաժանում էր ուրախ ծաղրածուն: Նրանք ոչ միայն կռվում կամ հաշտվում էին, այլ նաև մասնակցում էին պարերին ու անգամ աքլորակռվին:
 
Օգտվելով առիթից մեր երիտասարդներին կմաղթեմ որ առաջին հերթին սովորեն  որովհետեւ այսօր իրականության մեջ մեզ կիրթ եւ գրագետ երիտասարդներ են անհրաժեշտ  որովհետեւ վաղվա մեր ապագան իրենք են լինելու  կմաղթեյի, որ իրենք միշտ կապված լինեն հայրենիքի հետ  հայ առաքելական սուրբ եկեղեցու հետ եւ սիրեն այս պետությունը>:
 
 Տեղեկացնենք, որ միջոցառմանը  ներկա են եղել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար  Ռուսլան Բաղդասարյանը:
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play