Մինչև տարեվերջ ԼՂՀ դպրոցները կհամալրվեն համակարգիչներով


Մինչև տարեվերջ ԼՂՀ դպրոցները կհամալրվեն համակարգիչներով

  • 03-03-2014 17:29:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 Պաշտոնական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը 110 համակարգիչներ է հանձնել Արցախի հանրակրթական դպրոցներին: Համակարգիչների տրամադրումն իրականցվում է  ԼՂՀ դպրոցներին  համակարգիչներով ապահովելու ծրագրի շրջանակում: Նախատեսվում է, որ  այս տարվա ընթացքում ամբողջությամբ կլուծվի ԼՂՀ հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու խնդիրը: Հայաստանը ԼՂՀ դպրոցներին կտրամադրի նաև հայալեզու էլեկտրոնային կրթական ծրագրեր ու ուսումնական նյութեր:  Արցախի հանրակրթական դպրոցներին համակարգիչներով ապահովելու հարցում աջակցություն է ցուցաբերել Երևանի պետական բժշկական համալսարանը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play