ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ


ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ

  • 03-03-2014 18:29:21   | Հայաստան  |  Մշակույթ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արթուր Մեսչյանին՝ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ.

«Հարգելի պարոն Մեսչյան, 
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյա հոբելյանի կապակցությամբ: 
Տարբեր սերունդներ ներկայացնող երաժշտասերների համար առ այսօր էլ անմոռանալի են Ձեր հեղինակային ինքնատիպ երգերն ու երաժշտությունը: 
Շատ ուրախ եմ, որ Դուք շարունակում եք ստեղծագործական  ակտիվ գործունեությունը՝ հավատարիմ մնալով ազգային մտածելակերպին եւ, միեւնույն ժամանակ, համամարդկային բարձր արժեքներին: 
Եվս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, սիրելի՛ Արթուր, քաջառողջություն, երջանկություն եւ ստեղծագործական նորանոր հաջողություններ«: 

Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play