Սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը<br />


Սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը

  • 15-09-2010 14:44:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա պրոֆիլակտիկ աշխատանքների կապակցությամբ սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը: Այս մասին «ՀայՌուսգազարդ»-ին եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմէքսպորտ» ՍՊԸ-ից: Ըստ «ՆՏ»-ին տրամադրած մամլո հաղորդագրության, Հայաստան գազի մատակարարման դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխություն չի առաջացնի:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play