«Համագործակցություն հանուն Զարգացման» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է թրեյնինգ-դասընթաց


«Համագործակցություն հանուն Զարգացման» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է թրեյնինգ-դասընթաց

  • 08-09-2010 16:02:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Համագործակցություն հանուն Զարգացման» հասարակական կազմակերպությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ Հայաստանի ԱՄՆ Շրջանավարտների Ասոցիացիայի աջակցությամբ կազմակերպում է թրեյնինգ-դասընթաց «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում» թեմայով, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-24-ը Երեւանում: Դասընթացի մասնակիցների անունները պարզ կդառնան սեպտեմբերի 11-ին, երբ կկատարվի մասնակիցների ընտրությունը: Իսկ մինչ այդ, դիմում-հայտերի ընդունմաբ գործընթացը շարունակվում է: Դիմում-հայտերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 10-ը: «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշում» թրեյնինգի հիմնական նպատակն է երիտասարդներին իրազեկել կրթական եւ մասնագիտական աճի հնարավորությունների մասին, եւ որ առավել կարեւոր է, տալ նրանց հիմնական գիտելիք եւ անհրաժեշտ հմտություններ հետագայի համար: Ծրագրի ընթացքում մենք նախատեսում ենք համագործակցել կրթական կազմակերպությունների հետ, որոնք իրենց ակադեմիական եւ մշակութային ծրագրերի միջոցով ակտիվորեն նպաստում են քաղաքացիական հասարակության զարգացմանը ՀՀ-ում: Դասընթացը նպատակ ունի ուսանողներին իրազեկել տարբեր տեղական եւ միջազգային ծրագրերի մասին: Ծրագրի արդյուքնում մասնակիցները կդառնան ավելի իրազեկ, ակտիվ եւ նախաձեռնող: Դասընթացը կնպաստի նրանց ակադեմիական եւ մասնագիտական աճին, ինչը, իր հերթին, կնպաստի ՀՀ քաղաքացիական հասարակության զարգացմանը: Ճանաչված հասարակական կազմակերպությունների, երիտասարդական կենտրոնների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (ARMACAD, DAAD, Բրիտանական խորհուրդ, IREX եւ այլն) կներկայացնեն իրենց ծրագրերն ու նախագծերը` երիտասարդների շրջանում տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Դասընթացի բոլոր մասնակիցները կստանան վկայականներ: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք գրել [email protected] հասցեին կամ զանգահարել Գրիգոր Երիցյանին` 091 59 62 35 հեռախոսահամարով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն