Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար


Կառավարությունը միջոցներ է ձեռնարկում տարերային աղետների կանխարգելման համար

  • 19-03-2014 11:49:15   | Հայաստան  |  Տնտեսություն

Կառավարության այսօր ընդունված որոշմամբ Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Տավուշի մարզերում նախատեսված հակահեղեղային առաջնահերթ միջոցառումների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար հատկացվել է մոտ 51 մլն դրամ: 2014թ. իրականացվելիք հակահեղեղային միջոցառումների ցանկը նախապատրաստել է ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների մասնագետներից բաղկացած աշխատանքային խումբը՝ տեղերում կատարած ուսումնասիրության արդյունքում:
Հեղեղումից առաջացած տարերային աղետների կանխարգելման և դրանց հետևանքները մեղմելու և սպառնացող վնասի նվազեցման միջոցառումների մշակումն ու իրականացումը սկսած 2007 թվականից դարձել են երկրում վարվող պետական քաղաքականության գերակայություններից մեկը: Սույն որոշման իրականացմամբ կկազմվեն Արաքս, Քասախ, Գեղարքունիք, Գավառագետ, Հրազդան, Կավարտ, Հովվաջուր գետերում, Բռնակոթի և Վերիշենի հեղեղատներում հակահեղեղային աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերը: 
Մեկ այլ որոշմամբ գործադիրն հաստատել է բնապահպանության ոլորտի տեխնիկական կանոնակարգերի պլանավորման միջոցառումների ծրագիրը, որով առաջարկվում է 2014թ. ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացնել գործող ՀՀ չորս օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծեր, որոնցում անհրաժեշտ է ավելացնել տեխնիկական պայմանները և/կամ նորմերը ՀՀ կառավարության կողմից հաստատելու իրավասության դրույթ: Դրանով իսկ կստեղծվի բնապահպանության ոլորտի տեխնիկական պահանջների սահմանման իրավական հիմքը:
Մանրամասները տես՝ հետևելով հղմանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play