Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հադրութի շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ


Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Հադրութի շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ

  • 27-03-2014 11:22:19   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին Հադրութ քաղաքում հանդիպում է ունեցել շրջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականությանը:
Երկրի ղեկավարը նշել է, որ հանրապետության զարգացման օրակարգի գերխնդիրներից է շրջաններում եւ գյուղերում երիտասարդների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը` ապահովելով նրանց լիարժեք ներգրավվածությունը տարբեր ծրագրերի իրականացման գործում: Բակո Սահակյանի խոսքով` դա նաեւ ժողովրդագրական քաղաքականության հիմնասյուներից է:
Այս համատեքստում Նախագահը կարեւորել է երիտասարդների ակտիվ եւ նախաձեռնողական լինելը` հավելելով, որ նման մոտեցումը թույլ կտա ավելի արդյունավետորեն լուծել տեղերում առկա բազմաթիվ խնդիրներ:
Այնուհետեւ երկրի ղեկավարն այցելել է հանրապետության հարավային թեւ եւ ծանոթացել այնտեղ իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:
Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն