Նոր անակնկալներ՝ Orange-ից


Նոր անակնկալներ՝ Orange-ից

  • 01-04-2014 15:56:53   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Orange-ն այսօր ներկայացրեց նոր անակնկալներ իր ամսական բաժանորդագրությունների բաժանորդներին:
Մարտի 11-ից ի վեր Orange-ը լայնորեն լուսաբանում է Հայաստանում շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկը: Ավելի քան 30000 քաղաքացիներ այցելել են այս ծառայության համար հատուկ ստեղծված www.1qayl.am կայքը, իսկ ավելի քան 7000-ը՝ զանգահարել 055000222 թեժ գծի հեռախոսահամարով: Այսօր Orange-ը ողջունում է երկար սպասված շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկը Հայաստանում և ներկայացնում հատուկ առաջարկ բոլոր նրանց համար, ովքեր մինչև մայիսի 3-ը կմիանան Orange-ի ամսական բաժանորդագրություններին:
«Այսօր պատմական օր է հայկական շարժական հեռախոսակապի շուկայի համար: Համարների տեղափոխելիության ծառայությունը վերջապես մեկնարկել է: Այս ծառայությունն էլ ավելի կազատականացնի շարժական հեռախոսակապի շուկան՝ շարժական կապի յուրաքանչյուր բաժանորդին հնարավորություն ընձեռելով ընտրել իր նախընտրած օպերատորին՝ առանց համարը փոփոխելու անհրաժեշտության: Այս կարևոր իրադարձությունը տոնելու համար ուրախ ենք ներկայացնել մի նոր առաջարկ, որը մեր ամսական բաժանորդագրություններին միանալ ցանկացող բոլոր բաժանորդներին ոչ միայն թույլ կտա օգտվել հատուկ գնով հեռախոս ձեռք բերելու առաջարկից և անսահմանափակ քանակությամբ ներցանցային րոպեների փաթեթներից, այլ նաև հնարավորություն կընձեռի ամեն ամիս ստանալ ցանցից դուրս զանգերի համար լրացուցիչ շատ րոպեներ և հավելյալ շարժական ինտերնետի ծավալ», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:    
 
Մինչև մայիսի 3-ն Orange-ի Դելֆին, Թիթեռ, Պանտերա 4000 և ավելի բարձր սակագնով ամսական բաժանորդագրություններից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ ի լրումն ամսական ներառված փաթեթների, բաժանորդներն կստանան 150,000 դրամի նվեր՝ ամեն ամիս լրացուցիչ 60 րոպե ցանցից դուրս զանգերի համար և 200ՄԲ հավելյալ շարժական ինտերնետի ծավալ: 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում՝ ամսական ներառված փաթեթներից բացի բաժանորդները կստանան  40,000 դրամի նվեր՝ ամեն ամիս լրացուցիչ 30 րոպե ցանցից դուրս զանգերի համար և հավելյալ 100 ՄԲ շարժական ինտերնետի ծավալ: 
Այս առաջարկը հավելում է Orange-ի կողմից վերջերս մեկնարկած «Արծիվ» ամսական բաժանորդագրությանը, որը շարժական հեռախոսակապի յուրաքանչյուր բաժանորդի տալիս է Orange-ին միանալու և բոլոր ցանցերի բաժանորդների հետ միանգամայն նույն, մատչելի գնով խոսելու հնարավորություն:
«Orange-ն ուրախ է ողջունել Հայաստանում շարժական կապի համարների տեղափոխելիության ծառայության մեկնարկը: Այս իրադարձությունը նշելու համար՝ առաջարկից բացի պատրաստել ենք նաև հատուկ անակնկալ բոլորի համար՝ անկախ նրանից, թե որ օպերատորի ծառայություններն են նախընտրում: Երևանում, Գյումրիում և Վանաձորում Orange-ը բոլոր ցանկացողներին կընձեռի Orange օդապարիկով թռչելու հնարավորություն», - հավելեց Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության գծով տնօրեն Արամ Մկրտչյանը:
 
Երևանի բնակիչներն այս յուրահատուկ անակնկալը կարող են վայելել ապրիլի 1-ից 7-ը Ազատության հրապարակում, Գյումրիի բնակիչները՝ ապրիլի 9-ից 12-ը Վարդանանց հրապարակում, իսկ Վանաձորի բնակիչները՝ ապրիլի 13-ից 15-ը Սրբոց Թարգմանչաց հրապարակում:     
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play