Հայ-կուբայական գիտական համագործակցության շրջանակներում կապեր հաստատելու ակնկալիքներ կան


Հայ-կուբայական գիտական համագործակցության շրջանակներում կապեր հաստատելու ակնկալիքներ կան

  • 03-04-2014 11:13:58   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Օրերս ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը հյուրընկալել է Կուբայի գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, գիտության հարցերով պետական խորհրդական Ֆիդել Կաստրո  Դիազ-Բալարթին և Հայաստանում Կուբայի արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Լոսադա Գարսիային (նստավայրը՝ Մոսկվա):
 
Գիտության պետական կոմիտեի նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստան-Կուբա գիտակրթական հարաբերությունների ձևավորումը` հույս հայտնելով հետագա համագործակցության զարգացման համար: Ֆ. Դ-Բալարթ Կաստրոն ներկայացնելով այցի նպատակները՝ նշել է, որ հատկապես գիտության ոլորտում համագործակցելու, կապեր հաստատելու ակնկալիքներ կան:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (կյանքի մասին գիտություններ, ֆիզիկա, տեխնիկական գիտություններ) իրականացվելիք ծրագրերի մասով: 
 
Առաջարկվել է նախապատրաստել հուշագիր՝ գիտության ոլորտում համագործակցության վերաբերյալ:  
 
Ըստ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի՝ հյուրերը կոմիտեի նախագահի ուղեկցությամբ այցելել են նաև «ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play