Ամփոփվել են ՀԿԵ ՓԲԸ-ի մարտին կատարած աշխատանքի արդյունքները


Ամփոփվել են ՀԿԵ ՓԲԸ-ի մարտին կատարած աշխատանքի արդյունքները

  • 07-04-2014 16:01:09   | Հայաստան  |  Տնտեսություն

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ապրիլի 7–ին կայացած խորհրդակցության ընթացքում ամփոփեց այս տարվա մարտին կատարած աշխատանքի արդյուքները: Ընկերության ղեկավարը նշեց, որ հաշվետու ամսի ընթացքում դիտվում էին փոխադրումների ծավալների աճի միտումներ: Վիճակագրական տվյալների համաձայն, անցած տարվա մարտի համեմատ փոխադրումների ծավալներն աճել են 5,3%-ով, իսկ բեռնման ծավալները՝ 11%-ով:
Դրական արդյունքների հասած ձեռնարկությունների թվում Վիկտոր Ռեբեցը նշեց Գյումրի և Վանաձոր գծային-կայարանային միավորումները, Երևան, Էջմիածին, Արմավիր, Կարմիր Բլուր կայարանները:
ՀԿԵ գլխավոր տնօրենն արձանագրեց նաև, որ անցած տարի սկսված աշխատանքի որակական ցուցանիշների բարելավվման դրական միտումները շարունակվում են նաև 2014-ին: Մասնավորապես, մարտին 43 տոննայով ավելացել է գնացքի միջին քաշը, բարձրացել է լոկոմոտիվի արտադրողականությունը և միջին օրեկան վազքը, իսկ  տեղամասային արագությունը հասել է 34,2 կմ/ժամի:
Ընկերության այլ ձեռքբերումների թվում գլխավոր տնօրենը նշեց նաև բյուջեի եկամտային ու ծախսային մասերի հավասարումը: 
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը հանձնարարեց շարունակել աշխատանքները գնացքների անվտանգ երթևեոկության ապահովման և երկաթուղի փոխադրումների նոր ծավալների ներգրավման ուղղություններով: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն