Բոլոր ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանված կլինեն


Բոլոր ուսանողների շահերն ու իրավունքները պաշտպանված կլինեն

  • 17-04-2014 18:06:47   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` 2013 թվականի հունվարի 23-ի N 55-Ա/Ք հրամանով «Լ. Օրբելու անվան համալսարան» ՍՊԸ-ին տրված բակալավրի  կրթական ծրագրով գործունեության N 0050 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու կապակցությամբ` ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին հանձնարարվել է` ձեռնարկել համապատասխան միջոցառումներ վերոնշյալ բուհի բակալավրի կրթական ծրագրով սովորող  ուսանողների  հետագա ուսումնառությունը պետական և հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություններում շարունակելու ուղղությամբ` նրանց շահերն ու իրավունքները պաշտպանելու նպատակով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play