Ջավախքում անջատողական տրամադրությունները բացառված են. Շիրակ Թորոսյան


Ջավախքում անջատողական տրամադրությունները բացառված են. Շիրակ Թորոսյան

  • 17-04-2014 18:29:01   | Վրաստան  |  Հարցազրույցներ
 
 
 
 
Ապրիլի 11-ին վրացական «Կվիրիս պալիտրա» թերթը հրատարակել է Շիրակ Թորոսյանի հետ հարցազրույցը, որը առանց փոփոխությունների ներկայացնում ենք հարգելի ընթերցողին`
 
Վերջին ժամանակներս «Պանորամա» հայալեզու լրատվական բաժինը հրատարակել է Շիրակ Թորոսյանի հոդվածը, որը պարունակում է հետևյալ հայտարարությունը. «Վրաստանի` ՆԱՏՕ մտնելը գլոբալ հարց է, և էթնիկ հայերը չեն հանդուրժում թուրք զինծառայողների ներկայությունը այն տարածաշրջանում, որտեղ նրանք ապրում են»: Մենք այդ և մի շարք այլ հարցերով դիմեցինք Շիրակ Թորոսյանին:
 
(Կ.Պ.)Հարցազրույցում Դուք ասել եք, որ հայ սփյուռքը չի բացառում անջատողական տրամադրությունները, չնայած կա մի «բայց»: Բացատրե´ք, խնդրեմ, Դուք ի՞նչ նկատի ունեիք:
 
- Ինչ վերաբերում է Ջավախահայությանը և նրանց պահանջներին, ապա ես դեռևս այն ժամանակ արել եմ նման հայտարարություն և ևս մեկ անգամ կկրկնեմ, որ Ջավախքում անջատողական տրամադրությունները բացառված են, քանի որ Վրաստանը և Հայաստանը ունեն ընդհանուր գլոբալ շահեր: Որպես պատմաբան` ես լավ գիտեմ երկու երկրների պատմությունները և ես կարող եմ հավաստիացնել Ձեզ, որ Հայաստանի և Վրաստանի առաջին հանրապետությունների իշխանությունները չեն կարողացել հաղթահարել միմյանց հանդեպ անվստահությունը և այդպիսով նպաստել են երրորդ կողմի ներկայացուցիչներին: Պատմության դառը դասերը հաշվի առնելով` մենք պետք է կողմնորոշվենք ճիշտ ուղղությամբ: Ահա թե ինչը ես նկատի ունեմ… 
 
(Կ.Պ.)Ինչպե՞ս կմեկնաբանեք ձեր արտահայտության երկրորդ մասը:
 
- Եվս մեկ անգամ եմ կրկնում` այստեղ ոչ մի հակավրացական բան չկա: Իմ մտքերը շատ հաճախ ուղղվում են թուրքերի վրա, որոնց հակահայ տրամադրությունները հստակորեն արտահայտվում են իրենց գործողություններում: Նրանց ծրագրերը շատ հեշտ է հասկանալ, որովհետև նրանք հնարավորություն կունենան  մտնելու Ջավախքի շրջանի մեջ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Օրինակ, անցյալում թուրքերը հայերի հանդեպ ցեղասպանություն են կատարել: Եթե թուրք զինվորները ՆԱՏՕ-ի շրջանակներում տեղակայվեն Ջավախքում, կլինի Ջավախահայության համապատասխան ռեակցիան:
 
(Կ.Պ.)Արդյունքում կդրսևորվի անջատողականություն:
 
- Ո´չ, ես նման բան չասացի…Ցավոք, Վրաստանում կան որոշակի ուժեր, որոնք ամեն ինչ չափազանցնում են և ուղղակի փորձում են սրել հայ-վրացական հարաբերությունները: Փոխանակ Վրաստանի իրական խնդիրները նշելու` նրանք կատու են փնտրում մութ սենյակում, այն դեպքում, երբ այդ սենյակում կատու չկա:
 
(Կ.Պ.)Հետո՞, երբ այն չկա այնտեղ:
 
- Այո´, սենյակում կատու չկա: Օրինակ, ՆԱՏՕ-ի հետ անդամակցությունը խնդիր է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար, քանի որ դա  Ռուսաստանի հետ առճակատման հիմք կծառայի, ինչն էլ կսրի հարաբերությունները Թբիլիսիի և Մոսկվայի միջև:
 
(Կ.Պ.)Տեղեկություն է տարածվել այն մասին, որ Ռուսաստանի դեսպանատան մոտ ջավախահայության հերթեր են գոյացել, որոնք ուզում են ռուսական քաղաքացիություն ստանալ: Դուք  լսե՞լ եք դրա մասին:
 
- Ի՞նչ կարող եմ ասել: Դա երևույթ է, որը մեզ անհարմար իրավիճակի մեջ է գցում: Ռուսաստանը հանդիպել է լուրջ ժողովրդագրական խնդիրների և փորձում է այդ բացը լրացնել Հայաստանի, Վրաստանի և ԱՊՀ այլ երկրների բնակչության հաշվին: Քաղաքացիություն հատկացնելու գործընթացը պայմանավորված է դրանով:
 
(Կ.Պ.)Դա զարմանալի իրավիճակ է:
 
- Գուցե, բայց դա այդպես է…
 
(Կ.Պ.)Դուք համոզվա՞ծ եք, որ հայ բնակչությանը ռուսական անձնագրերի տրամադրման միակ պատճառը բխում է ժողովրդագրական խնդիրներից: Արդյոք դա չի՞ հիշեցնում 2008թ.ի պատերզամի տեսարանը:
 
- Ես կտամ Ձեզ կարճ պատասխան: Ջավախահայությունը պաշտպան է ձեր երկրի համար` ի դեմս թուրքական կողմից եկող ապագա վտանգների: Հետևաբար, Կառավարությունը պետք է նրանց մասին հոգ տանի այնպես, որպեսզի նրանք չցանկանան ստանալ ռուսական քաղաքացիություն: Հարկ է բարելավել կյանքի որակը և սոցիալական պայմանները:
 
http://armenian-community.ge/News/490?lang=arm
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play