ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն անցկացրել է տարեկան ընդհանուր ժողովը


ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքն անցկացրել է տարեկան ընդհանուր ժողովը

  • 22-04-2014 14:52:27   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Սույն թվականի ապրիլի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Չիլինգարյանը ներկայացրեց 2013թ. գիտական եւ գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:
Գիտական զեկույցներով հանդես եկան  ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Սիրունյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս  Ալպիկ Մկրտչյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանը, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ Պատրիկ Սուքիասյանը, Ժորժ Ալեսյանը եւ այլ գիտնականներ:
Յուրի Չիլինգարյանը, մասնավորապես, նշեց, որ բաժանմունքի ինստիտուտները ստացել են 11 արտոնագիր, 16  դրամաշնորհ, գիտաշխատողները հրապարակել են 214 հոդված, այդ թվում`146-ը արտասահմանում, 98 թեզիս,                2 մենա­գրութ­­­յուն ,  1 ուսումնական ձեռնարկ:
ՀՀ ԳԱԱ հիմնադրման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ բաժանմունքի մի շարք գիտնականներ արժանացել են պետական պարգևների : Ընդլայնվել է միջազգային համագործակցությունը Ռելյատիվիստական աստղաֆիզիկայի միջազգային կենտրոն-ցանցի (ICRANet), Ֆրանսիայի Բուրգունդիայի և Լիոն-1 համալսարանների, Հարավային Կորեայի «Semes»  և «Plasma Technology System» ընկերությունների, ՌԴ Ռոսկոսմոսի հետ:
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքի կազմում ընդգրկված է 12 ակադեմիկոս, 13 թղթակից անդամ եւ 25 արտասահմանյան անդամ:
Բաժանմունքի կազմում են Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտը, Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը եւ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play