«IQ-marketing» այլընտրանքային կրթական մրցույթում հաղթել է Դավիթ Մամյանը


«IQ-marketing» այլընտրանքային կրթական մրցույթում հաղթել է Դավիթ Մամյանը

  • 22-04-2014 16:07:37   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Ավարտվեց «Մարքեթինգի Հայկական Ակումբ»-ի կողմից մշակված «IQ-marketing» համացանցային մրցույթը: Շուրջ մեկ ամիս օրական մեկ «IQ-marketing» հարց պարունակող նկար էր տարածվում համացանցում: Մրցույթը նպատակ ուներ բացահայտելու երիտասարդ մարքեթոլոգների  ընդհանուր զարգացվածությունը: Հարցերին ճիշտ պատասխանելու համար անհրաժետ էր ինֆորմացված լինել, հաճախակի ընթերցել ժամանակակից միջազգային մասնագիտական հանդեսները, ինչպես նաեւ ունենալ գիտելիքներ մարքեթինգի բնագավառից: Մրցույթին մասնակցող շուրջ վաթսուն ուսանողներից եզրափակիչ փուլ հասան երեքը` Ֆրանսիական համալսարանի մարքեթինգի ուսանող Դավիթ Մամյանը, Տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի ուսանողներ Մարիետա Բաղդասարյանն ու Մարգարիտա Բաղդասարյանը: Վերջին հարցը երեք առաջատարներին տրվեց «Մարքեթինգի Հայկական Ակումբ»-ում կայացած միջոցառման ժամանակ: Բոլորից շուտ կողմնորոշվեց Դավիթ Մամյանը, ով ունենալով գիտելիքներ աշխարհահռչակ «Sony» ընկերության պատմության մասին, ճիշտ պատասխանեց հարցին: «Մարքեթինգի Հայկական Ակումբ»-ի նախագահ Տարոն Պարսամյանը մասնակիցներին պատվորգրեր եւ մրցանակներ հանձնելուց հետո հայտարարեց, որ եզրափակիչ փուլ հասած երիտասարդները հանդիպում կունենան հայտնի ֆիրմաների մարքեթինգի բաժնի ղեկավարների հետ:
«Մարքեթինգի Հայկական Ակումբ»-ի տեղեկատվական հոսքերի կառավարման բաժնից հայտնում են, որ «IQ-marketing» ձեւաչափը այսպիսով չի ավարտվի եվ առաջիկայում նախատեսվում է նորից կազմակերպել նմանատիպ միջոցառումներ:
 
ն:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play