Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարություների պատասխանատուները


Փարիզում հանդիպել են Ֆրանսիայի և Հայաստանի գյուղատնտեսության նախարարություների պատասխանատուները

  • 23-04-2014 17:26:56   | Ֆրանսիա  |  Տնտեսություն

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանն հանդիպել է  Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարար Ստեֆան լը Ֆոլի հետ:
Հանդիպման ընթացքում հայ և ֆրանսիացի պաշտոնյաները քննարկել են  գյուղատնտեսության և ագրոարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցեր,  ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Սերգո Կարապետյանը հույս  Է հայտնել, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ հաջորդ հանդիպումը, արդեն Երևանում, իրեն երկար սպասեցնել  չի  տա:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ այցելության ծրագրով պարոն  Կարապետյանը վաղը կմեկնի Ֆրանսիայի արդյունաբերական կենտրոն հանդիսացող Լիոն քաղաք, որտեղ ևս նախատասվում են մի շարք հանդիպումներ գյուղատնտեսական կազմակերպությունների և ագրոարդյունաբերողների հետ:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play