Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամներ Արցախում են


Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամներ Արցախում են

  • 23-04-2014 17:37:47   |   |  Մամլո հաղորդագրություն

Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին ընդունել է Շվեյցարիայի «Սեդրիկ Մարտեն» հիմնադրամի խորհրդի մի խումբ անդամների` կազմակերպության հիմնադիր Ժակ Մարտենի գլխավորությամբ, Հայաստանում եւ ԼՂՀ-ում «SPFA» ծրագրի պատասխանատուներին: 
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն մասնակցության համար Նախագահ Սահակյանը Ժակ Մարտենին պարգեւատրել է <<Երախտագիտություն>> մեդալով։
Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ Արցախը պատրաստ է շարունակել համագործակցությունն արտասահմանյան առաջատար կազմակերպությունների հետ` այն համարելով օգտակար մեր երկրի համար:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն