Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ


Նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ

  • 25-04-2014 15:27:04   | Հայաստան  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երեւանում ապրիլի 25-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել ԱՄՆ մի խումբ կոնգրեսականների հետ՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվել է հակամարտության խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Նախագահ Սահակյանը նշել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը` դիտարկելով այն որպես բարեկամ երկիր, որտեղ բնակվում են միլիոնավոր հայեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մի խումբ անդամներ` նախագահ Քեն Խաչիկյանի գլխավորությամբ, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play