Փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանի Հարապետությանը պետք չե՞ն


Փոքր և միջին ձեռնարկություններ Հայաստանի Հարապետությանը պետք չե՞ն

  • 30-04-2014 19:26:27   | Հայաստան  |  Տնտեսություն

Փոքր և միջին ձեռնարկությունները (ՓՄՁ)  ներկայացուցիչները ահազանգում են.   «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունները կարող են կործանարար լինել ՓՄՁ-ների համար: Ինչպես ապրիլի 30-ին «Նոյյան Տապան»-ի մամուլի սրահում պարզաբանեց  ՓՄՁ համգործակցության ասոցիացիայի ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը, փոփոխություններով նախատեսվում է առեւտրական գործունեությամբ զբաղվող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքների ձեռքբերման պարտադիր փաստաղթավորում:  Ըստ նրա, նախագծով նախատեսվում է նոր տեսակի ստուգումների իրականացում ՓՄՁ-ներում, որոնց ընթացքում տեսուչն իրավասու է լինելու պահանջել վաճառքում առկա ապրանքների ձեռքբերման փաստաթղթերն, իսկ նման փաստաթղթեր չունենալու դեպքում պատասխանատվության միջոցները ըստ նշյալ նախագծի, առավել քան խիստ են՝ այն փոքր բիզներսները, որոնք չեն ապահովի օրենքի փաստաթղթավորման պահանջը, միանգամից կհայտնվեն ավելացված արժեքի հարկի դաշտում տվյալ և հաջորդ տարի:
Հայաստանի վաճառականների միություն  ՀԿ նախագահ  Ցոլվարդ Գևորգյանի պնդմամբ, այդ պահանջը կարող է կործանարար լինել  հատկապես գյուղերի համար: «Այսօր հանրապետությունում գրեթե փոքր բիզնես չկա.  դրա ապացույցը այն է, որ ցանկացած գիպերմարկետի բացման հետ մեկտեղ, 40-50 փոքր բիզնես փակվում է: Այսօր փոքր բիզնես հասկացությունը միայն գյուղերում է, այսինքն այսօր քննարկվում է գյուղի խնդիրը: Գյուղը պահում փոքր բիզնեսը՝ այն փոքրիկ խանութները, որոնք շատ հաճախ պարտքով են մթերք տալիս բնակչությանը»: Նրա պնդմամբ, փոքր բիզնես չի կարող աշխատել ԱԱՀ-ի տակ: Այն չի կարող 3.5 տոկոս շրջանառության հարկի տակ աշխատել: «Մենք շրջայց ենք կազմակերպել եւ հայտնաբերել ենք, որ գյուղ կա, որտեղ խանութը 5 մնլ դրամ պարտքով է աշխատում: Փոքր բիզնեսն է պահում գյուղը: Եթե, այդ խանութներին խեղդենք, խանութը կփակվի եւ գյուղացին կարտագաղթի: Գյուղը պահելու միակ հնարավորությունը գյուղի փոքր բիզնեսին հարկումից ազատելն է» : 
 Պրն Ավագյանը կարծիք հայտնեց, որ փոքր բիզնեսով զբաղվողների համար ձեռքբերման փաստաթղթերի ապահովումը պարտադիր պայման չի կարող լինել. «Դա ունի իր պատճառահետեւանքային կապը: Այսօր ՀՀ-ում գործող փաստաթղթաշրջանառության վիճակը այդքան էլ բարվոք չի, ու փոքր բիզնեսը տուժում է նրանից, որ կատարում են ձեռքբերումներ առանց հիմնավորող փաստաթղթերի: Այսինքն, մատակարարվում են ապրանքներ` առանց փաստաթղթեր տրամադրելու»:
Փոքր բիզնեսի շահերը ներկյացնող հասարակական կառույցների վկայությամբ, նման կարեւոր փոփոխություն կատարելու ժամանակ շահագրգիռ կողմի հետ որևէ քննարկում չի եղել և նրանք նախապես հնարավորություն չեն ունեցել ծանոթանալ նախագծի հետ, ներկայացնել իրենց առաջարկությունները: 
 Հակոբ Ավագյանի կարծիքով, այդ խստացմամբ փորձում են փոքր բիզնեսի ձեռնարկությունների միջոցով պայքարել ստվերում աշխատող ընկերությունների դեմ:  «Այսպես խնդիիրը չի լուծվում: Սրանով ոչնչացնում են փոքր բիզնեսը»,- հավելեց  նա:  Ըստ նրա, ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանում ընթանում է ՓՄՁ-ների ոչնչացման ռազմավարություն: Եվ այն, որ պարտադրվող փաստաթղթավորման դիմաց առաջարկվում է շրջանառության հարկի 1 տոկոսադրույք 3,5-ի փոխարեն, բոլորովին էլ չի փրկում ստեղծվելիք իրավիճակը, չնայած փորձ է արվում սա ներկայացնել որպես հարկային բարեփոխում: Նախագծով նաեւ առաջարկվում է ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից իջեցնել 30 մլն դրամի: «Շեմի իջեցումը , առանց ՓՄՁ-ներին վերաբերող օրենսդրական դաշտի կարգավորման, նույնպես անթույլատրելի է, քանի որ այն եւս կհանգեցնի ՓՄՁ-ների կործանմանը»: 
«ՓՄՁ էս երկրին պետք չի»,- հայտարարեց  Ցոլվարդ Գևորգյանը:
«Այսօր մենք ունենք շատ ցնցումային տնտեսություն: Խոշոր բիզնեսն ապահովում է հարկային եկամուտների մեծ մասը»: Դա ըստ նրա նշանակում է, որ ցանկացած խոշոր բիզնեսի փակման կամ քմահաճույքների դեպքում պետությունը կարող է լուրջ պրոբլեմներ  ունենալ: Նրա խոսքով պետք է ՓՄՁ-ները ուժեղանան և լուրջ դերակատարում ունենան հարկային եկամուտներում, որպեսզի «մենք ցնցումներ չապրենք և կախված չլինենք խոշորների քմահաճույքներից»: 
Բանախոսները տեղեկացրին, որ խնդրին լուծում տալու նպատակով, հասարակական կառույցների ներկայացուցիչները նամակով դիմել են ՀՀ վարչապետին` առաջարկելով հրավիրել ՓՄՁ զարգացման խորհրդի նիստ` նախագծի քննարկման նպատակով եւ հաշվի առնել հասարակական կառույցների կարծիքը: 
Բանախոսները նաեւ առաջարկությամբ հանդես եկան` ազատել փոքր բիզնեսին հարկերից եւ հետ բերել պարզեցված հարկի ձեւը, ըստ որի, պետք չէր փաստաթուղթ ձեռք բերել, իսկ ձեռքբերման դեպքում ավելի քիչ հարկ էր վճարվում:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play