Այս տարի մայրաքաղաքի ծաղկային մակերեսը կկազմի 7.5 հա


Այս տարի մայրաքաղաքի ծաղկային մակերեսը կկազմի 7.5 հա

  • 05-05-2014 15:21:11   | Հայաստան  |  Տնտեսություն

Երևանի քաղաքապետարանի կանաչապատման 2014թ. ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ծաղկապատման աշխատանքները: Վաղ գարնանից ծաղկած շուրջ 600 հազար բազմերանգ կակաչների ծաղկման շրջանն ավարտված է, և արդեն սիզամարգեր են տեղափոխվում Հոլանդիայից ներկրված շուրջ 1 մլն 200 հազար և Երևանի քաղաքային ջերմատանն աճեցվող 1 մլն ծաղկասածիլները: Բացի այս, երևանյան կանաչ տարածքները կզարդարեն նաև շուրջ 40 հազար վարդ ու 150 հազար փիփերթ: Ընդհանուր առմամբ,  այս տարի Երևանում կծաղկի շուրջ 2 մլն 400 հազար ծաղիկ: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ արդյունքում 2014թ.-ին մայրաքաղաքի ծաղկային մակերեսը նախկին 6.7 հա-ի փոխարեն կկազմի 7.5 հա:  
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play