Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Արցախ>> հայրենակցական միության պատվիրակությանը


Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է <<Արցախ>> հայրենակցական միության պատվիրակությանը

  • 16-05-2014 14:51:38   |   |  Հասարակություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 16-ին ընդունել է <<Արցախ>> հայրենակցական միության պատվիրակությանը` կազմակերպության ղեկավար Վարուժան Գրիգորյանի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել միության դերակատարությունը Հայաստանում արցախցիների համախմբման եւ Արցախի հետ կապերն ամուր պահելու գործում: Քննարկվել են նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: 
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play