Գլենդելում կներկայացվի «Լուսանկարչական ճանապարհորդություն<br /> պատմական Հայաստանով» խորագիրը կրող ցուցահանդես<br />


Գլենդելում կներկայացվի «Լուսանկարչական ճանապարհորդություն
պատմական Հայաստանով» խորագիրը կրող ցուցահանդես

  • 20-04-2010 14:14:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԳԼԵՆԴԵԼ, 20 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ապրիլի 25-ին Լոս Անջելեսի NLS-LA իրավաբանական ծառայությունների կենտրոնում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված Կարպիս Տեր-Եղիայանի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսի կազմակերպիչներն են` Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (USC) հայկական ուսումնասիրությունների ինստիտուտը, Մաշտոց քոլեջը եւ NLS-LA իրավաբանական ծառայությունների կենտրոնը: Ինչպես տեղեկացնում է mashdots@aol.com կայքը, ցուցահանդեսում կներկայացվեն Կիլիկիան, Արեւմտյան Հայաստանի հայկական պատմական մի քանի քաղաքներ եւ գյուղեր: Ցուցահանդեսը հնարավորություն կընձեռի այցելուներին ավելի լավ ծանոթանալ հայ ժողովրդի ժառանգությանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play