Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները


Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները

  • 07-05-2011 12:52:42   | Վրաստան  |  Տնտեսություն
Մայիսի 7-ից վրաց-ռուսական Կազբեկի-Վերին Լարս մաքսային կետը հատող ավտոտրանսպորտային միջոցների երթեւեկության նկատմամբ հանվում են բոլոր սահմանափակումները` կապված բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտային միջոցների չափերի եւ ուղեւորատարողունակության հետ: Հիշեցնենք, որ բնակլիմայական պայմաններից ելնելով` մեծ տարողունակությամբ եւ կիսակցորդներով բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը անցակետով հնարավոր չէր իրականացնել եւ թույլատրված էր միայն թեթեւ մարդատար ավտոմեքենաների, մինչեւ 30 ուղեւոր տարողունակությամբ ավտոմեքենաների եւ մինչեւ 10 տոննա տարողունակությամբ բեռնատար ավտոմեքենաների երթեւեկությունը: Մաքսային կետն աշխատելու է պարբերաբար փոխվող միակողմանի երթեւեկությամբ` կախված Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության մաքսակետերում տրանսպորտային միջոցների գոյացած քանակից: Այս տեղեկատվությունը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը տրամադրել է Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն