Ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությունն Արցախում է


Ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությունն Արցախում է

  • 05-10-2014 19:27:24   |   |  Մամլո հաղորդագրություն
IMG_2597
 
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ֆրանսիական Բուրգ լե Վալանս քաղաքի պատվիրակությանը` քաղաքապետ Մարլեն Մուրիերի գլխավորությամբ:
Նախագահ Սահակյանը ողջունել է Բուրգ լե Վալանս եւ Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի եւ Ֆրանսիայի միջեւ կապերի ամրապնդման հիմքերից մեկը: Արծարծվել են նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին արտգործնախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play