Ստորագրվել է Բարեկամության հռչակագիր` ԼՂՀ Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև


Ստորագրվել է Բարեկամության հռչակագիր` ԼՂՀ Շուշի և Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանս քաղաքների միջև

  • 06-10-2014 14:46:42   |   |  Հասարակություն

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը և Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն ստորագրել են Բարեկամության հռչակագիր երկու քաղաքների միջև։
Հռչակագրում մասնավորապես նշվում է, որ ողջունելով Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերն՝ ուղղված ազատ և ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ու զարգացմանը, ու գիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեկուսացումը չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը և վերջնական խաղաղության հաստատմանը՝ կողմերը որոշել են բարեկամական կապեր հաստատել երկու քաղաքների միջև։
Հռչակագիրը նպատակ ունի նպաստել երկու քաղաքների միջև հարաբերությունների զարգացմանը և խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և տեղական կառավարման ոլորտներում։
 
URL: http://www.nkr.am/hy/news/2014-10-06/661/
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն