Թուրքիայում քուրդ ցուցարարների զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ)


Թուրքիայում քուրդ ցուցարարների զոհերի թիվը հասել է 23-ի (Տեսանյութ)

  • 10-10-2014 11:49:40   | Թուրքիա  |  Քաղաքական



Թուրքիայի ոստիկանության ու քուրդ ցուցարարների միջև գրանցված անկարգությունների զոհերի թիվը հասել  է 23-ի: Տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ցույցերը հասել են մինչև Ստամբուլ, ավելի վաղ քրդերը ցույցերի էին դուրս գալիս  հիմնականում Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան շրջաններում` Դիարբեքիրում, Մարդինում ու այլ քաղաքներում:

Քրդերը քննադատում են իշխանություններին անգործության համար, մինչդեռ սահմանամերձ Կոբանի քաղաքում  կատաղի մարտեր են ընթանում «փեշմերգայի» աշխարհազորականների ու ջիհադիստների միջև: Անկարան ամրացրել է Սիրիայի հետ սահմանը, սակայն դեռևս չի խառնվում իրավիճակին:

Իր հերթին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը բողոքի ցույցերն ու անկարգություններն անվանել է «սադրանքներ ու երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդելու փորձ»: Նա նշել է, որ հսկայական վնաս է հասցվել պետական հաստատություններին, սեփականությանն ու տրանսպորտային միջոցներին:

Միևնույն ժամանակ տեղեկություններ են ստացվում, որ հենց քրդերի շարքերում էլ տարաձայնություններ կան`  արմատական խնբերը դեմ են հանդես գալիս «փեշմերգային» աջակցելուն։

Տաթև Ֆռանգյան galatv.am

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play