Տոնավաճառ Ստեփանակերտում՝ նվիրված գյուղատնտեսության աշխատողի օրվան


Տոնավաճառ Ստեփանակերտում՝ նվիրված գյուղատնտեսության աշխատողի օրվան

  • 14-10-2014 13:43:56   |   |  Տնտեսություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ:
Նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ նման տոնավաճառներն արդեն դարձել են ավանդական եւ նոր մշակույթ են ձեւավորում գյուղատնտեսական արտադրանքի ներկայացման ոլորտում: 
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն