Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը


Նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը

  • 14-10-2014 16:24:33   |   |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ մասնակցել է Ստեփանակերտի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Արա Աբրահամյանին ծրագիրը ֆինանսավորելու համար` նշելով, որ դա Հայրենիք-Սփյուռք համագործակցության լավագույն դրսեւորումներից է:
Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play