Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվությունը, ապագա» խորագրով ցուցահանդեսը


Քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվությունը, ապագա» խորագրով ցուցահանդեսը

  • 23-10-2014 15:42:04   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը:
Ցուցահանդեսը կազմակեպվել է «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում, որով 2001-2014 թվականներին Կարմիր խաչի կողմից ամեն տարի ավելի քան 150  հոգու, այդ թվում տարեցների,  ցուցաբերվել է սոցիալական աջակցություն: 
Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ԳԿԽ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, ԳԿԽ ԲՎԵԿ արտաքին հարաբերությունների վարչության պետ Միխայիլ Ուիբելը,  կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը: 
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է սոցիալական ուղղվածության մշակութային բաղադրիչով նման նախաձեռնությունները: 
Դեսպան Ռայներ Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին ցուցահանդեսի անցկացման  և համատեղ այլ ծրագրերի իրականացման հարցում մշտական աջակցության համար և առանձնացրել պատերազմի տարիներին տուժած անձանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ու հիշատակման կարևորությունը: 
Այնուհետ ցուցահանդեսի հեղինակ Ֆաբիան Բուրկհարդտին հյուրերին առավել մանրամասն ծանոթացրել է ծրագրով իրականացված աշխատանքներին ու ցուցահանդեսում ներկայացված անձանց պատմություններին:
 
 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play