ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունն Արցախում է


ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունն Արցախում է

  • 05-11-2014 18:16:14   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությանը՝ նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների քաղաքաշինության նախարությունների միջեւ համագործակցությանը եւ Արցախում մի շարք ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվել Ստեփանակերտ քաղաքի գլխավոր հատակագծի արդիականացմանն առնչվող խնդիրներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում Հայաստանի հետ սերտ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս ավելի արդյունավետորեն իրականացնել նախանշված ծրագրերը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն