«ICANN»-ը որոշում է կայացրել գրանցել «.հայ» նոր դոմենային անուն


«ICANN»-ը որոշում է կայացրել գրանցել «.հայ» նոր դոմենային անուն

  • 21-11-2014 16:58:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

«ICANN» կազմակերպությունը  նոյեմբերի 20-ին որոշում է կայացրել գրանցել համացանցային «.հայ»  նոր դոմենային անունը:  «.հայ» անվան գրանցումից հետո սկսվում է տեխնիկական համաձայնեցումների մի գործընթաց, որի տևողությունը  3-6 ամիս է գնահատվում: 
 
Սա աշխարհի հայության համար կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն է, որը բոլորին հնարավորություն կտա իրենց մասին տեղեկատվությունը համացանցում տարածել նաև մեսրոպատառ «.հայ» դոմենի օգտագործմամբ:  
 
«.հայ» դոմենային անվան օգտագործումը կխթանի հայկական ստեղնաշարի օգտագործումը Սփյուռքում, հայկական  տառատեսակների լայն ներդրումը ժամանակակից  բջջային սարքերում, թույլ կտա զարգացնել հայերենի իմացության մակարդակը համացանցում: Միևնույն ժամանակ կնպաստի հայոց լեզվի կիրառման ընդլայնմանը ինչպես առօրյայում, այնպես էլ Հայաստան - Սփյուռք կապերի հետագա ընդլայնման հարցում: 
 
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ «.am» դոմենային անունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 1994 թվականին, այն գրանցելու իրավունքը նույն թվականին ստացել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն, ում կվերապահվի նաև «.հայ» դոմենային անունը գրանցելու իրավունքը: 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play