Օձունի վանքը վերականգնվել է նորարարական մեթոդներով (Տեսանյութ)


Օձունի վանքը վերականգնվել է նորարարական մեթոդներով (Տեսանյութ)

  • 04-12-2014 15:39:09   |   |  Մշակույթ



Սփյուռքում բնակվող մեր հայրենակից Մովսես Ձավարյանի նախաձեռնած՝ Լոռվա մարզի Օձուն գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու վերածննդի ծրագիրը ավարտին է մոտենում: Անտերության մատնված լինելու պատճառով փլուզման վտանգի առջև հայտնված սրբավայրն այժմ ներկայանում է իր երբեմնի շուքով:
 
«Օձունի վերածնունդ» ծրագրի շրջանակներում ավարտվեցին եկեղեցու գմբեթի ամրակայման, աղոթասրահի ծածկերի նորոգման, աղոթասրահի պատերի կարանախցման աշխատանքները:
 
Օձունի հոգևոր հովիվ Տ. Վրթանես քհն. Բաղալյանի փոխանցմամբ, Օձուն այցելած Ամերիկայի ճարտարապետների ասոցիացիայի անդամները բարձր են գնահատել վերականգնման ընթացքում օգտագործած նորարարական մեթոդները:
 
«Օձունի վերածնունդ» ծրագրի համակարգող Արմեն Դավթյանի խոսքերով, նման վերականգնում իր ծավալով և տեխնիկական լուծումներով Հայաստանում դեռ չէր եղել: «Լրացուցիչ նախագծի հաստատումից հետո կբարենորոգվի նաև տաճարի արտաքին գավիթների ջրահեռացման համակարգը, և այդ դեպքում մեր առաքելությունը կարելի է համարել վերջնականապես ավարտված», - ասում է նա:
Մանրամասները տեսանյութում
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play