Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր


Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր

  • 08-12-2014 11:38:40   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
Նույն օրը երկրի ղեկավարն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել  դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն