Մարտի 17-19-ին Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի<br /> նախարար Միրոսլավ Լայչակը <br />


Մարտի 17-19-ին Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի
նախարար Միրոսլավ Լայչակը

  • 16-03-2010 17:02:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 17-19-ին պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մասնակցություն հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Է.Նալբանդյանի եւ Մ.Լայչակի հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին: Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր եւ Փոխըմբռնման հուշագիր եվրոպական ինտեգրման բնագավառում: Ստորագրման արարողությունից անմիջապես հետո ԱԳՆ-ի ասուլիսների սրահում տեղի կունենա արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play