Անվճար հեռավար դասընթացներ ՀՀ ԳԱԱ-ում


Անվճար հեռավար դասընթացներ ՀՀ ԳԱԱ-ում

  • 08-12-2014 16:30:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնը հայտարարում է անվճար հեռավար դասընթացների մեկնարկի և հեռավար դասընթացների գործերի ընդունելության մասին: Դասընթացներն իրականացվելու են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության «Կրթական ծրագրերի կենտրոն»-ի «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի շրջանակներում` Հայաստանի բարձրագույն կրթության նորարարությունների մրցակցային հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Դասընթացները կմեկնարկեն սույն թվականի դեկտեմբերի 15-ին, տեւողությունը հինգից վեց շաբաթ է:
Հեռավար դասընթացներին գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը մինչև սույն թվականի դեկտեմբերի 14-ը`
• այցելեք www.isec.am էլեկտրոնային կայք՝ Հեռաուսուցում բաժին կամ http://vle.sci.am/moodle/index.php
• այնուհետև ընդհանուր դասընթացների բաժնում ընտրեք այն դասընթացը կամ դասընթացները, որոնց ցանկանում եք մասնակցել
• distance@isec.am էլեկտրոնային հասցեին ուղարկեք Ձեր անձնագրի պատճենը, դիպլոմի պատճենը, կոնտակտային հեռախոսը, ինչպես նաև այն դասընթաց/ներ/ի անվանումները, որոնց ցանկանում եք մասնակցել
• Ձեր էլէկտրոնային փոստին կստանաք նամակ հետագա քայլերի ցուցումներով:
Նորություններին և թարմացումներին կարող եք հետևել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ 
 
Հեռավար կրթություն ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ում (https://www.facebook.com/vle.isec?fref=ts ):
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08.12.2014թ.
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play