Ամերիան կկրկնապատկի իր անցկացրած աճուրդի հասույթը եւ կուղղի այն երեխաների բուժմանը (Լուսանկարներ)


Ամերիան կկրկնապատկի իր անցկացրած աճուրդի հասույթը եւ կուղղի այն երեխաների բուժմանը (Լուսանկարներ)

  • 13-12-2014 00:02:51   | Հայաստան  |  Բարեգործություն

«Ամերիա» ընկերությունների խումբը դեկտեմբերի 12-ին անցկացրեց ավանդական դարձած բարեգործական աճուրդը, որի ողջ հասույթը կկրկնապատկվի եւ կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեոպաթիկ արթրիտ և հրատապ բուժում պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Այս տարի անցկացված աճուրդը թվով 5-րդ էր, ուներ սպորտային թեմատիկա և կրում էր «Սպորտը կյանքի համար» խորագիրը:

Ինչպես րագրողների հետ զրույցում նշեց «Ամերիաբանկ»-­ի գլխավոր նախագահ Տիգրան Հանեսյանը, ամեն տարի աճուրդին ներկայացվել են տարբեր իրեր` արվեստի գործեր, գինիներ և այլն:
«Ավանդույթ դարձած այս աճուրդը կազմակերպվում է արդեն հինգերորդ անգամ: Նախորդ աճուրդներիր ժամանակ մեզ հաջողվել էր հավաքագրել 500 մլն դրամ և օգնություն ցուցաբերել ավելի քան 100 բալիկների` փրկելով նրանց կյանքը: Այս անգամ աճուրդը սպարտային թեմայով է: Աճուրդի ընթացքում հավաքված գումարները մեր կողմից կկրկնապատկվեն և նույնպես կուղղվեն ծանր հիվանդություններով երեխաների բուժմանը»:
Ներկայացված է մոտ 22 լոտ՝ հանրաճանաչ մարզիկների անձնական իրեր և նրանց կողմից սստորագրված շապիկներ, ձեռնոցներ և գնդակներ: «Բացի այդ, մենք օնլայն ցանցով իրականացնելու ենք այլ իրերի աճուրդ, որի հասույթը ևս կուղղվի նույն նպատակին»,- ­ասաց Տիգրան Հանեսյանը:
 
Աճուրդում բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի կաշվե ձեռնոցները վաճառվեցին 2 մլն դրամով, 2 մլն 150 հազար դրամով՝ Վիկ Դարչինյանի կաշվե ձեռնոցները, 1 մլն 650 հազար դրամով՝ Լեւոն Արոնյանի խաղատախտակը, իսկ Հենրիխ Մխիթարյանի ինքնագրով գնդակը վաճառվեց 800 հազար դրամով:
 
 Աճուրդի էին հանվել Վիկ Դարչինյանի, Արթուր Աբրահամի, Ռոնդա Ռուզիի, Օսկար Դե Լա Հոյայի, Ալեքսանդր Միսկիրտչյանի կաշվե ձեռնոցները, Յուրի Ջորկաեֆի, Հենրիխ Մխիթարյանի, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստների ինքնագրերով գնդակներ, սպորտային շապիկներ՝ «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի, Մարկոս Պիզելիի,Անդրես Ինյեստայի, Արթուր Սարկիսովի, Լեւոն եւ Արսեն Ջուլֆալակյանների, Ռոման Բերեզովսկու ինքնագրերով, Զինեդին Զիդանի,
Պելեի, Մարադոնայի, Ուսեյն Բոլթի, Կրիշտիանու Ռոնալդոյի բացառիկ լուսանկարները:
 
Միջոցառման լուսանկարներն  այստեղ
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play