ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է ստուգումներ


ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է ստուգումներ

  • 16-12-2014 14:08:46   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 09-12.12.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.2մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 61.7հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
 Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման  գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում  և հաշվարկվել է 58.7հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման գործի քննության արդյունքում ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազ.դր  գումարի վարչական տուգանքի  որոշում:    
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար  ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում, իսկ Շիրակի տարածքային բաժնի կողմից շրջայցի ընթացքում  հայտնաբերված նույնատիպ խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում: 
  Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  փայտանյութի ապօրինի տեղափոխման  
գործերի քննության արդյունքում վեց ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 600.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի վեց որոշում:
    Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  40հատ  <սիգ> տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:
    Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցի ընթացքում հայտնաբերած ձկան ապօրինի որսի համար կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 3.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  87հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի տեսողական խանգարումներ ունեցող երեխաների կրթահամալիր:
Երևանի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի ընթացքում առգրավված տիրազուրկ  44 հատ «սիգ» տեսակի ձուկը օրենքով  սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողական  խանգարումներ ունեցող երեխաների հատուկ  կրթահամալիր:
 
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1,86 մլն.դր. գումար:                          
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն