Դրամի արժեզրկումը ստիպել է որոշ գործարարների սահմանափակել առևտուրը (Տեսագրություն)


Դրամի արժեզրկումը ստիպել է որոշ գործարարների սահմանափակել առևտուրը (Տեսագրություն)

  • 16-12-2014 17:46:20   | Հայաստան  |  Տնտեսություն

Ժամ առ ժամ արժեզրկվող դրամը խուճապային իրավիճակ է ստեղծել մայրաքաղաքում։ Առավոտից մի շարք խանութներ դադարեցրել են առևտուրը։ Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները «Ազատության» այցելության պահին, չհասցնելով պատասխանել հաճախորդների հարցերին, արագ-արագ պոկում էին գնապիտակները։ Թարմացվող գներն էլ ավելի էին բարկացնում գնորդներին։ Շատերը պարզապես հրաժարվում էին ընտրած ապրանքից ու նախընտրում այն հետ վերադարձնել։ Թանկացումից բացի սահմանափակում էր դրված նաև մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքների քանակի վրա։ Օրինակ, շաքարավազ 10 կիլոգրամից ավել չէին վաճառում:
 
Նույն իրավիճակն էր տիրում նաև հրուշակեղենի արտադրությամբ զբաղվող խանութների ցանցում։ Տոնական սեղաններին քաղցրավենիք գնել ցանկացողներին դրամարկղի աշխատակիցները տեղեկացնում էին, որ վաճառք այս պահին իրականացնել չեն կարող։
 
Տեխնիկա վաճառող խանութների ցանցում ևս ապրանքները շարված էին,հանված գնապիտակներով։ Ընկերության աշխատակիցները կամ հրաժարվում էին վաճառք իրականացնել, կամ անընդհատ փոխում էին գները։
 
Առավոտից բանկերը շարունակում են դոլար և եվրո վաճառել սահմանափակ քանակով: Արտարժույթի փոխանակման կետերում էլ շատ դժվար էր արտարժույթ գտնել։ Մեր այցելած փոխանակման կետում դոլարի գինը ցուցատախտակի վրա 550 դրամ էր։ Գնել ցանկացողները, սակայն, ստանում էին կարճ պատասխան՝ «դոլլար չկա»։
 
Մանրամամն տեսնյութում տետևյալ հղմամբ՝ http://www.azatutyun.am/content/article/26746671.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook
Սիսակ Գաբրիելյան
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն