Արցախի Նախագահը հանդիպել է ԼՂՀ ԱԺ <<Հայրենիք>> եւ <<Ժողովրդավարություն>> խմբակցությունների անդամների հետ


Արցախի Նախագահը հանդիպել է ԼՂՀ ԱԺ <<Հայրենիք>> եւ <<Ժողովրդավարություն>> խմբակցությունների անդամների հետ

  • 22-12-2014 16:47:54   |   |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 22-ին հանդիպումներ է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի <<Հայրենիք>> եւ <<Ժողովրդավարություն>> խմբակցությունների անդամների հետ:
        Քննարկվել են հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր: 
Երկրի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումները դարձել են ավանդական եւ գործնականում ապացուցել իրենց արդյունավետությունն ու պահանջված լինելը:  
Հանդիպումներին մասնակցում էին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն