Հայաստանը մասնակցում է Թբիլիսիում բացված Ենթակառուցվածքի և նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթնաժողովին


Հայաստանը մասնակցում է Թբիլիսիում բացված Ենթակառուցվածքի և նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթնաժողովին

  • 06-02-2015 15:37:05   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀԿԵ-ի մասնկանցությունն ենթակառուցվածքի հարցերով միջազգային ժողովին մեծ հետաքրքրություն առաջացրեց Ընկերության գործունեության վերաբերյալ
 
Փետրվարի 5-ին Թբիլիսիում բացվել է Ենթակառուցվածքի և նոր էներգետիկայի հարցերով երկրորդ հարավկովկասյան ներդրումային գագաթնաժողովը («South Caucasus Infrastructure & New Energy Investment Summit»), որտեղ ներկայացված են նշված ոլորտներում աշխատող տարածաշրջանային կազմակերպություններ, օրատերկրյա մասնակիցներ: 
Հայաստանը ներկայացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության պատվիրակությունը, որը գլխավորում է Ընկերության գլխավոր տնօրենի համագործակցության և լոգիստիկայի գծով տեղակալ Օլեգ Շատալովը: Ժողովի բազմաթիվ մասնակիցները և միջոցառումը լուսաբանող լրագրողները գագաթնաժողովի բացումից հետո «գրավել» էին ՀԿԵ-ի ցուցահանդեսային տաղավարը. տպավորիչ էին նաև ներկայացված վիճակագրական ցուցանիշները՝ 2009 – 2014 թթ. Ընկերությունը Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանն ու արդիականացմանն ուղղել էր $245 մլն.:
ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը հարցազրույց տվեց «Վրաստան» թերթին, իսկ Ընկերության Ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետի տեղակալ – Տրանսպորտային ծառայությունների կենտրոնի պետ Զառա Աղասաֆյանցը՝ INFO-9 հեռուստաալիքին: 
Ընդմիջումից հետո Օլեգ Շատալովը Ընկերության գործունեության և զարգացման հեռանկարների մասին զեկույց էր ներկայացրել ժողովի մասնակիցներին: Մասնակիցներից շատերի, հատկապես, եվրոպական երկրների ներկայացուցիչների համար հայտնություն էր դարձել, որ ՀԿԵ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր-ձեռնարկություն: Այդ պատճառով էապես ավելացել էր այցելուների հոսքը Ընկերության տաղավար. դա, հիմնականում, բեռնափախադրողներն էին, նոր նախագծերի իրականացման համար վստահելի գործընկերներ փնտրող գործարարներ: Մասնավորապես, վրացիները հետաքրքրվում էին Ռուսաստանից հանքային պարարտանյութեր տեղափոխելու հնարավորություններով, Իսրայելի ներկայացուցիչները՝ Թել Ավիվից Հայասստան բեռնափոխադրումներ իրականացնելու ուղիներով: 
Շատերին հետարքրում էր Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման հեռանկարներով և ժամկետներով, Հայաստանի երկաթուղու բեռնափոխադրումներով, ՎԵԲ-հաճախորդ համակարգի աշխատանքով: 
Տաղավար էր այցելել նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման հարցերով նախարարի խորհրդական Գեորգի Բեկուան, ում հետաքրքրեց ՀԿԵ գործունեությունն ու զարգացման հեռանկարները: 
Միջազգային գագաթնաժողովն իր աշխատանքը կավարտի այսօր՝ փետրվարի 6-ին: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն