Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները


Երաշխավորվել են վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները

  • 25-02-2015 11:43:16   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել`  «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք /հավաստագիր/ ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնող կազմակերպություններին երաշխավորելու մասին»: Համաձայն հրամանի` վերապատրաստումներ իրականացնելու համար երաշխավորվել են հետևյալ կազմակերպությունները` «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ, «Մանկավարժական նախաձեռնություն» հայկական ասոցիացիա, «Կրթություն առանց սահմանի» ՀԿ, «Դասագրքերի և տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառու հիմնադրամ», «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան»:

 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play