Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվել է ԵՄ դեսպաններին


Րաֆֆի Հովհաննիսյանը հյուրընկալվել է ԵՄ դեսպաններին

  • 27-02-2015 16:42:55   | Հայաստան  |  Քաղաքական

27 փետրվարի 2015թ., Երեւան:  Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն այսօր մասնակցեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի նախաձեռնած հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Հայաստանում հավատարմագրված՝ ԵՄ անդամ երկրների դեսպանները, Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
 
Քննարկման ընթացքում Հովհաննիսյանը եւ եվրոպացի դիվանագետները կարեւորեցին Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացումը, բոլոր բնագավառներում հաստատված համագործակցության, վստահության եւ երկխոսության ամրապնդումը: Անդրադարձ եղավ մասնավորապես երկրում իրականացվելիք բարեփոխումներին ԵՄ-ի կողմից ցուցաբերվող աջակցության արդյունավետության բարձրացմանն առնչվող խնդիրներին, ինչպես նաեւ Հանրապետության ներքաղաքական ու ներհասարակական վերջին զարգացումներին: «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից հայտնում են՝ հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Եվրոպական միության հետ գործակցությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն եւ հետագա զարգացման մեծ ներուժ ունի:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play