Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում կա 3 զոհ. սպանվածների մեջ է հանցագործ աշխարհում հայտնի 3-րդ մասցի Լյովիկը


Նուբարաշենի բանտի մոտ տեղի ունեցած կրակոցների արդյունքում կա 3 զոհ. սպանվածների մեջ է հանցագործ աշխարհում հայտնի 3-րդ մասցի Լյովիկը

  • 04-03-2015 15:06:35   | Հայաստան  |  Հասարակություն

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ի լրումն նոխորդ տեղեկատվության հայտնում է   որ այս պահին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի՝ «Սովետաշենի բանտ»-ի մոտ են ժամանել ՀՀ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, ոստիկանապետի առաջին տեղեկալ գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորությամբ, տեղում են նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Աշոտ Կարապետյանը, ոստիակության քրեկական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև ազգ անվտ ծադռայության խմբերը: Դեպքի վայրից ոչ հեռու հայտնաբերվել են ավտոմատ «Կալաշնիկովներ», «Մակարով» տեսակի ատրճանակ և մեծ թվով կրակված պարկուճներ: Ըստ դեպքի վայրում հավաքվածների պատմածի՝ սպանվածը ու վիրավորները հանցագործ աշխարհի հայտնի հեղինակություններ են: Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության և նույն վարչության Էրեբունու քննչական բաժնի քննիչները, ովքեր ոստիկանության փորձաքրեագիտական վարչության մեծ թվով փորձագետների հետ դեպքի վայր զննություն են կատարում, ոստիկանությունը և քննչականը պարզում են մահացածի ինքնությունը: 

 Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վիրավորները մահացել են:

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play