Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով


Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով

  • 09-03-2015 17:30:44   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում  «Հայ  եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման  հայկական փորձով: Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  ներդրման գործընթացը ՝ շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում : 
 Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթդական խնդիրների մշակմանն առնչվող  մի շարք մասնագիտական  հարցեր:  
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play