Քննարկվեցին ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները


Քննարկվեցին ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները

  • 20-03-2015 17:44:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
Այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մասնագիտական կրթության և ուսուցման  ոլորտի շահակիցների հետ: 
Հանդիպմանը մասնակցում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի,  Կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: 
Քննարկվեցին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առկա հիմնախնդիրները, համակարգի զարգացման հեռանկարները, հստակեցվեցին հետագա համագործակցության հնարավորությունները: 
Անդրադարձ կատարվեց նաև 12 պետական տարածաշրջանային քոլեջների աշխատակիցների վերապատրաստմանը, որը նախաձեռնել է և առաջիկայում կիրականացնի ՈԱԱԿ-ը: Նշվեց, որ վերապատրաստումների միջոցով 2 կարևոր  խնդիր կլուծվի. նախ, վերապատրաստված մասնագետները որակի ներքին ապահովման գործընթացներ կիրականացնեն իրենց ուսումնական հաստատությունում, բացի այդ, կձևավորվի ոլորտի փորձագետների բազա`հետագայում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հավատարմագրման գործընթացներ իրականացնելու համար:  
 
ՈԱԱԿ հասարակության հետ կապերի պատասխանատու 
Հայկուհի Բարսեղյան
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play