ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել


ՀԱԱՀ և Գլաձոր համալսարանը 4, իսկ Հյուսիսային համալսարանը 2 տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել

  • 23-03-2015 14:47:18   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Երևանի «Գլաձոր» համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Հյուսիսային համալսարանին` պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով: Նման որոշում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը կայացրեց մարտի 21-ին տեղի ունեցած նիստում: Յուրաքանչյուր բուհի համար տեղի ունեցավ առանձին քննարկում, որտեղ հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավարը ներկայացրեց բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի տված խորհրդատվությունները և գնահատականը բուհի`փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին: Իրենց տեսակետը հայտնելու և հանձնաժողովի հարցերին պատասխանելու հնարավորություն տրվեց նաև բուհերի ներկայացուցիչներին: Այնուհետև դռնփակ նիստում հանձնաժողովը որոշում կայացրեց: Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: Հավատարմագրման հանձնաժողովն առաջիկայում որոշում կկայացնի նաև հավատարմագրման գործընթացն անցած մյուս բուհերի վերաբերյալ: Ավելի վաղ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովն որոշում էր կայացրել ևս երեք բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ`ԵՊՀ-ին շնորհելով 6, իսկ ԵՊԲՀ-ին և ՀԱՊՀ-ին`4 տարով հավատարմագրում: 

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ pr@anqa.am, www.anqa.am,

Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play