Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն.Վազգեն Մանուկյան


Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն.Վազգեն Մանուկյան

  • 23-03-2015 16:06:26   | Հայաստան  |  Մշակույթ

Վազգեն Մանուկյանի ծավակցական ուղերձը Կարեն Ջանիբեկյանի մահվան կապակցությամբ.
 
Հայ բեմը կորցրեց ևս մի ինքնատիպ անհատականություն` ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանին:
Որպես հայ կինոյի և թատրոնի ծաղկուն ժամանակաշրջանի ներկայացուցիչ՝ նա իր ներկայությամբ նոր լիցք ու որակ էր հաղորդում ժամանակակից բեմին:
Կերտելով բազմաթիվ յուրօրինակ կերպարներ՝ Կարեն Ջանիբեկյանն ընդունվեց ժողովրդի կողմից՝ իբրև տաղանդավոր դերասան և յուրօրինակ արվեստագետ:
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում անվանի դերասանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:
 
Վազգեն Մանուկյան
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play